Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Նիկոլ Փաշինյան. Այդ գինը բանակցային ողջ գործընթացի ընթացքում մեծացել է և հասել բարդ ու անընդունելի չափերի

Նիկոլ Փաշինյան. Այդ գինը բանակցային ողջ գործընթացի ընթացքում մեծացել է և հասել բարդ ու անընդունելի չափերի
09.12.2020 | 21:04

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե չի կարծում, որ ձախողվել է, և հնարավո՞ր էր կանխարգելել պատերազմը։

«Պետք է հաշվել և կշռել գինը, որով հնարավոր էր դա անել։ Այդ գինը, ցավոք սրտի, ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ այդ գինը բանակցային ողջ գործընթացի ընթացքում ծանրացել է, մեծացել է և հասել է մի շատ մեծ և բարդ ու անընդունելի չափերի։ Եթե ամեն ինչ այսպես է դասավորվել, ես չեմ կարող ասել, որ մենք ամեն ինչ կատարյալ և ճիշտ ենք արել։ Բայց ինձ զարմացնում է այն, որ Հայաստանում իշխանության եղած շատ ուժեր և մարդիկ պնդում են, որ իրենք ամեն ինչ շատ ճիշտ են արել»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ 2,5 տարում որքան կարողացել են, խնդիրները լուծել են։ «Բայց որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչո՞ւ 2018-ին ՀՀ-ում զինվորի սնունդի հարց գոյություն ուներ։ Ինչո՞ւ զինվորի վարտիքի հարց գոյություն ուներ, ինչո՞ւ սովորական արկի հարց գոյություն ուներ։ Բա 30 տարվա ընթացքում ամենապրիմիտիվ հրանոթի արկի հարց ինչո՞ւ գոյություն ուներ։ Այո, մենք ձախողել ենք, որ 2,5 տարվա ընթացքում չենք հասցրել անել այն, ինչ չարվեց վերջին 20 տարվա ընթացքում»,- ասաց նա։


Փաշինյանը հավելեց․ «Մենք պատրաստ ենք և կկանգնենք ժողովրդի դատի առաջ։ Սա շատ կարևոր է։ Այո, ժողովուրդը իրավունք ունի դատել, բայց ժողովուրդը իրավունք ունի դատել և ժողովուրդը կդատի։ Եվ այդ դատավճիռը մենք խոնարհ կընդունենք»։

Դիտվել է՝ 5268

Մեկնաբանություններ